ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհ է փարիզյան թիմում իր դիրքից և մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ֆուտբոլիստը ծրագրում է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դեմբելեն մի քանի հետաքրքիր տարբերակներ ունի Պրեմիեր Լիգայում։ Ֆուտբոլիստի հավակնորդների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Ասթոն Վիլան»։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆրանսիացին ՊՍԺ է տեղափոխվել անցյալ ամառ կատալոնական «Բարսելոնայից»: Գործարքի գումարը կազմել է 50 մլն եվրո։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է յոթ հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։