«Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբայի ծառայություններով, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ձմռանը հեռանալ լոնդոնյան ակումբից։ Չալոբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը» և Մյունխենի «Բավարիան»։
Այս մրցաշրջանում պաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։