Ռոդրիգո դե Պոլը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ թուրինյան թիմը դիտարկում է արգենտինացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։

Աղբյուրը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ ֆուտբոլիստը կկարողանա ավելի արագ միանալ թիմին, քանի որ նա արդեն ունի Ա Սերիայում հանդես գալու փորձ «Ուդինեզեի» կազմում։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը հինգ հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։