Կաորու Միտոման համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ նոր պայմանագրի շուրջ

Ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ նոր պայմանագրի շուրջ:

Կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Ճայերի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Կաորուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միտոմայով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։