«Բավարիան» Նասեր Մազրաուիի վերաբերյալ որոշում է կայացրել

Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնել է ակումբի ղեկավարության որոշումը պաշտպան Նասեր Մազրաուիի վերաբերյալ, ով աջակցել է Պաղեստինին Իսրայելի հետ ռազմական հակամարտությունում։

««Բավարիա» ֆուտբոլային ակումբը պարտավորվում է ապահովել, որ ֆուտբոլը նպաստի տարբեր մշակույթների հաշտեցմանը, հատկապես դժվար ժամանակներում:

Նասերը մնում է թիմում, նա ժամանակավորապես բացակայում է վնասվածքի պատճառով»,- ասվում է գերմանական գրանդի պաշտոնական կայքում։