Հայտնի է դարձել Լիոնել Մեսսիի պաշտոնական աշխատավարձը «Ինտեր Մայամիում»

Հայտնի է դարձել Լիոնել Մեսսիի պաշտոնական աշխատավարձը «Ինտեր Մայամիում»։

MLS Players Assn-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ արգենտինացին տարեկան վաստակում է 20,446,667 դոլար (19,3 միլիոն եվրո): Այս ցուցանիշը ռեկորդային է ամերիկյան լիգայի համար։

Los Angeles Times-ը նշում է, որ Adidas-ի, Fanatics-ի հետ գործարքները, Apple TV-ի MLS Season Pass հոսքային ծառայության վաճառքի մասնաբաժինը և թիմում բաժնետոմսերը կբարձրացնեն Մեսսիի եկամուտը տարեկան 50-60 միլիոն դոլարի: