Ջուդ Բելինգհեմը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» շահավետ առաջարկը՝ միանալու մադրիդյան ակումբին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» շահավետ առաջարկը՝ միանալու մադրիդյան ակումբին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացին թիմակիցներին ասել է, որ կարող էր ավելի շատ գումար վաստակել «Սիթիիում», սակայն իրեն միշտ ավելի շատ է գրավել «Ռեալի» մեծությունը։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը 103 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդվում էր, որ «Ռեալում» նա տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո։