«Միլանի» դարպասապահ Մարկո Սպորտիելոն վնասվածքի պատճառով չի մասնակցի Ա Սերիայի 9-րդ տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպմանը, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիների» դարպասապահը սրունքի մկանային վնասվածք է ստացել։ Արդյունքում Սպորտիելոն դուրս կմնա շարքից առնվազն 10 օրով։
Հիշեցնենք, որ «Միլանի» հիմնական դարպասապահ Մայք Մենյանը «Ջենոայի» հետ 8-րդ տուրի խաղի վերջնամասում (1:0) հեռացվելուց հետո խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով:
«Յուվենտուսի» դեմ խաղում 40-ամյա Անտոնիո Միրանտեն դուրս կգա մեկնարկային կազմում։ Վերջին անգամ նա խաղը սկսել է առաջին րոպեներից ավելի քան երկու տարի առաջ՝ 2021 թվականի մայիսին՝ «Ռոմայի» դեմ խաղում։