2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն պատմել է, թե ինչու իր կարիերայի գագաթնակետին իրեն չտարան «Միլան»։
Պաշտպանի ցածր հասակը խոչընդոտ դարձավ։
«Ես հնարավորություն ունեցա լինել «Միլանում»։ Արիգո Սակին ինձ կապի մեջ դրեց ակումբի ղեկավարության հետ, շփումներ եղան, բայց ոչինչ չստացվեց։
Ժամանակի ընթացքում Արիեդո Բրայդայից իմացա, որ պատճառը իմ ցածր հասակն է. նրանք ինձ «Միլան» չեն տարել հենց այս պատճառով»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։