Կիլիան Մբապպեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը

Հարձակվող Կիլիան Մբապպեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը 2024 թվականին։ Այս մասին ասվում է Relevo-ի էջերի նյութում։

Նշվում է, որ մադրիդցիներն ակնկալում են ուժեղացնել նաեւ պաշտպանական եզրերը։ «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել «Բավարիայից» Ալֆոնսո Դեյվիսին: Ինչ վերաբերում է աջ պաշտպանի դիրքին, ապա գլխավոր թեկնածուն «Չելսիի» ֆուտբոլիստ Ռիս Ջեյմսն է:

Հիշեցնենք, որ հաջորդ ամառ Մադրիդի «Ռեալի» թիմին կմիանա հարձակվող Էնդրիկը։ Նրա պայմանագիրը Մադրիդում կսկսվի հուլիսին, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։