Սլովենական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն հայտնվել է «Միլանի» ռադարում, որը հետաքրքրված է նրան ձեռք բերելու հեռանկարով։
Օգոստոսին Շեշկոն երեք գոլ խփեց «Բավարիայի» դարպասը, իսկ նրա ակումբը նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը սլովենացու դիպուկ հարվածի շնորհիվ։
Նախկինում «Միլանը» հետևում էր 20-ամյա ֆուտբոլիստին, բայց այժմ հետաքրքրությունը սկսում է կոնկրետ բնույթ ստանալ։ Corriere dello Sport-ը հաղորդում է ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի շրջապատի միջև կապերի մասին:
Իտալիայի առաջնության հաջորդ՝ իններորդ տուրում «Միլանը» կխաղա Թուրինի «Յուվենտուսի» հետ, դա տեղի կունենա կիրակի օրը։