«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում հրապարակում է արել, որում աջակցել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին՝ բրազիլացու ծանր վնասվածքի պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի հետ խաղում (0:2) վնասել է ծնկի առջևի խաչաձև կապանը (մենիսկի պատռվածք), որը վնասվածքի պատճառով բաց կթողնի 7-9 ամիս։
«Քեզ շատ ուժ եմ մաղթում»,- գրել է Մեսսին։