«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը խոսել է իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասի հետ հարաբերությունների մասին։
«Ես լավ հարաբերություններ ունեմ Ալկարասի հետ: Հիմա ես ավելի շատ թենիսին եմ հետևում հանուն նրա։ Ես էլ էի հետևում, բայց ոչ այնպես, ինչպես հիմա: Փորձում եմ դիտել նրա յուրաքանչյուր հանդիպումը։ Մենք միշտ կապի մեջ ենք և քննարկում ենք միմյանց խաղերը»,- Ռեգիլոնի խոսքը մեջբերում է մանկունիանցիների պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա իսպանացուն վարձակալել է «Թոթենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։