«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մոտ ապագայում իր ծրագրերի մասին այն բանից հետո, երբ իր ակումբը կորցրեց MLS-ի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները:
«Կմտածե՞մ փլեյ-օֆֆ չանցնելուց հետո որոշ ժամանակով վարձավճարով հանդես գալու մասին: Ոչ Ցավում եմ, որ չհասանք փլեյ-օֆֆի ուղեգիր, թեև շատ մոտ էինք: Ես բաց եմ թողել վերջին մի քանի խաղերը։ Մեր թիմը մի քանի վնասվածքներ ուներ։
Հուլիսը շատ դժվար էր, մենք խաղում էինք երեք օրը մեկ, շատ էինք ճամփորդում։ Բայց մենք հաղթեցինք Լիգայի գավաթի մրցաշարը, որը կարևոր է ակումբի և այն ամենի համար, ինչ մեզ սպասվում է հաջորդ տարի։
Ես կշարունակեմ մարզվել և խաղալ մեր հաջորդ խաղում «Շարլոտի դեմ»։ Հետո նոյեմբերին կփորձեմ ավելի լավ մարզավիճակով վերադառնալ այստեղ հավաքական թիմ։ Սրանից հետո ես կվայելեմ իմ արձակուրդը Արգենտինայում։
Դեկտեմբերին առաջին անգամ կունենամ ավելի շատ ազատ օրեր, որոնք մտերիմների հետ կկարողանամ հանգիստ անցկացնել։ Ես կվերադառնամ ակումբ հունվարին մինչմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների համար։ Սկսենք զրոյից և լավագույնս պատրաստվենք մրցաշրջանին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։