«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային մեղադրում են կաշառակերության մեջ

Բարսելոնայի հետաքննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային մեղադրանք է առաջադրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկես Նեգրեիրայի գործով կաշառակերության մեջ, հայտնում է Marca-ն։

«Բարսելոնան» նախկինում մեղադրվում էր օրենքը խախտելու մեջ՝ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրայի ընկերություններին վճարելով ավելի քան 7 միլիոն եվրո՝ մրցավարների մասին ենթադրյալ զեկույցների համար:

Մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս այլոց, «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին, ինչպես նաև Նեգրեյրային և նրա որդի Խավիերին։