Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը երեկ մասնակցել է Իտալիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։
Հանդիպումից հետո 20-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հատկանշական է, որ այս մրցաշրջանում կիսապաշտպանի համար սա իններորդ նման մրցանակն է։
Բելինգհեմը միացավ Մադրիդի «Ռեալին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյով։ Ջուդը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «արքայական» ակումբի հետ։