Իսկո. «Ինչ էլ անեի, «Ռեալի» մարզիչներն ինձ թույլ չէին տալիս խաղալ»

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն բացատրել է, թե ինչու չէր կարողանում օգտագործել իր ողջ ներուժը, երբ խաղում էր «Ռեալում»:

Հիշեցնենք, որ իսպանացին «արքայական ակումբից» հեռացել էր 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

«Ես երկար տարիներ «Ռեալում» էի և շատ երջանիկ էի։ Որոշ բաներ տեղի ունեցան մարզիչների հետ. Ինչ էլ որ անեի, նրանք ինձ թույլ չէին տալիս խաղալ:

Ես հոգեպես պատրաստ չէի։ Եղան պահեր, երբ ինձ պետք էր առաջ տանել, բայց ընդհակառակը կոտրվեցի»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։