«Բավարիայի» նախկին մարզական տնօրեն․ «Լուի վան Գալը այնպես էր խոսում, որ շատ ֆուտբոլիստներ լացում էին»

Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Քրիստիան Ներլինգերը հիշել է ակումբում իր աշխատանքային շրջանը, որը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ նրա ղեկին էր հոլանդացի մասնագետ Լուի լաց լինել ֆուտբոլիստներին:

«Վան Գալը շատ անմիջական ու դաժան էր իր գնահատականներում։ Ոչ, նա չի վիրավորել կամ նվաստացրել, բայց այնպես է խոսել, որ որոշ ֆուտբոլիստներ հետո լացել են, դա փաստ է։ Յուրաքանչյուր անհաջող փոխանցում նկատվում էր հոլանդացու կողմից,- Ներլինգերի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հոլանդացի մասնագետը «Բավարիան» մարզել է 2009-ից 2011 թվականներին։