Խուան Մատան և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Ֆորմուլա 1-ի Alpine թիմի բաժնետերեր են դարձել

Իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով ներկայացնում է «Լիվերպուլը», Ֆորմուլա 1-ի Alpine թիմի բաժնետերեր են դարձել, որին աջակցում է Renault կոնցեռնը։

Թեև դա ֆրանսիական կոնցեռն է, թիմը հիմնված է Անգլիայի Էնսթոուն քաղաքում, այն ժամանակներից, երբ այն կոչվում էր Բենետոն, որը վարել է Միխայել Շումախերը, իսկ հետո Ֆերնանդո Ալոնսոն:

Otro Capital-ը դեռ հունիսին հրապարակել էր Renault-ի ղեկավարության աջակցությամբ 200 մլն եվրոյի ներդրումային պլան, որում ներառված են վերոնշյալ ֆուտբոլիստների անունները, ովքեր դարձել են որոշակի քանակությամբ բաժնետոմսերի սեփականատերեր։