Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց Ուրուգվային։
Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել։ Բրազիլացին բախվել է Նիկոլաս Դե Լա Կրուսի հետ, որից հետո բռնել է ծնկից ու չի կարողացել ինքնուրույն հեռանալ խաղադաշտից։
Globo-ն հայտնում է, որ Նեյմարը մարզադաշտը լքել է հենակներով։ Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը մեկնաբանել է հարձակվողի վնասվածքը.
«Մենք բոլոր թեստերն արել ենք։ Թեստերը կկրկնվեն վաղը։ Այս 24 ժամը կարևոր կլինի տեսնելու համար, թե ինչպես է ծունկն արձագանքում և որքան այտուց կլինի: Մենք հետազոտություն կանցկացնենք, որը կորոշի վերջնական ախտորոշումը։ Դեռ վաղ է ասել, թե արդյոք դա կապանների վնասվածք է: Եկեք հանգիստ սպասենք արդյունքներին, գնահատենք դրանք, և հենց որ ստույգ տեղեկություն հայտնվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- բժշկի մեջբերում է Globo-ն։