Վերջին 22 տարվա մեջ Ուրուգվայն առաջին անգամ հաղթեց Բրազիլիային

ԱԱ-2026-ի ընտրական խաղում Ուրուգվայը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Բրազիլիային։

Ուրուգվայի հավաքականի համար Աշխարհի հնգակի չեմպիոնի նկատմամբ այս հաղթանակը առաջինն էր վերջին 22 տարվա մեջ։

Վերջին անգամ նման բան եղել էր 2001 թվականին՝ Աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարում:

Մարսելո Բիելսայի թիմը 4 խաղից հետո վաստակած 7 միավորով մրցաշարային աղյուսակում 2-4-րդ հորիզոնականներն է կիսում Բրազիլիայի և Վենեսուելայի հետ, իսկ առաջատարը Արգենտինան է՝ 12 միավորով։