Իսմայել Բենասերը ծանր վնասվածքից հետո վերադարձել է մարզումների

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը գարնանը ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո վերադառնում է մարզումների։

Երկուշաբթի օրը ալժիրցի ֆուտբոլիստը ժամանել է բազա, ինչի մասին իր էջերում խոսում է Pazzi di Fanta-ն։

Ըստ աղբյուրի՝ Բենասերը լիովին կապաքինվի մինչեւ հունվար։ Այնուհետեւ կիսապաշտպանը կվերադառնա ֆուտբոլի խաղադաշտ։