Բրունո Ֆերնանդեշ. «Հուսով եմ՝ Պորտուգալիան կունենա ևս մեկ Կրիշտիանու Ռոնալդու»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը բարձր է գնահատել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի դերը պորտուգալական ֆուտբոլում։

«Ես գիտակցո՞ւմ եմ, որ խաղում եմ պատմություն գրող մարդու կողքին։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք բոլորս հասկանում ենք Ռոնալդուի ուժը և նրա ազդեցությունը պորտուգալացի ֆուտբոլիստների ապագայի վրա:

Նա հնարավորություններ ստեղծեց պորտուգալացիների համար, քանի որ այլ թիմերն այժմ այլ կերպ էին նայում Պորտուգալիային: Նրանք սկսեցին մեծ հարգանքով նայել մեզ, և այն ամենին, ինչ Ռոնալդուն հասավ արտասահմանում, հանգեցրեց նրան, որ նրանք նույնիսկ սկսեցին վախենալ մեզանից:

Իհարկե, մենք երախտապարտ ենք այս դարաշրջանում ապրելու համար, քանի որ մեծ պատիվ էր դիտել Կրիշտիանուի խաղը: Հուսով եմ՝ Պորտուգալիան կունենա ևս մեկ Կրիշտիանու Ռոնալդու, բայց կարծում եմ, որ դա քիչ հավանական է: Մենք՝ պորտուգալացիներս, պետք է վայելենք դա։

Կարևոր չէ, որ նրանք հաճախ ասում են նրա մասին. «Նա այն չէ, ինչ նախկինում էր»: Բոլոր ֆուտբոլիստները պետք է հարմարվեն և փոխվեն տարիների ընթացքում, բայց չնայած դրան, Կրիշտիանուն շարունակում է անել այն, ինչ անում է լավագույնս՝ գոլեր խփել»,- Բրունո Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: