Լիոնել Մեսսին տեղեկացվել է, որ կնվաճի «Ոսկե գնդակը»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին տեղեկացվել է, որ 2022/23 մրցաշրջանի «Ոսկե գնդակը» կստանա։ Այս մասին հայտնում է BOLASPORT-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի մտերիմ ընկերոջ՝ Ալեսանդրո Դոսետտիի տեղեկություններին։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հոկտեմբերի 13-ին տեղեկացվել է, որ 2022/23 մրցաշրջանի ավարտին կնվաճի «Ոսկե գնդակը»։ Արգենտինացուն պարզապես պետք է սպասի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը և վերցնի մրցանակը, որը կլինի նրա ութերորդը։

Նախորդ մրցաշրջանում Մեսսին ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ «Ինտեր Մայամի» տեղափոխվելը Լեոն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։