Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեին։
Նա «կարմիրների» եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահին փոխարինելու գլխավոր հավակնորդն է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է Սանեի համար վճարել ավելի քան 80 միլիոն ֆունտ (մոտ 93 միլիոն եվրո):
Այս պահին «մերսիսայդցիների» ռեկորդային ձեռքբերումը ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն է, ում համար վճարել են գրեթե նույնքան։