Եվրո-2024-ի ընտրական փուլի I խմբի ութերորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի ընտրանու դեմ։
Բելառուսը կարողացավ խաղաի երկրորդ կեսում շրջել իրավիճակը, և մինչև հանդիպման 89-րդ րոպեն Բելառուսը կամային որակների շնորհիվ հաղթում էր 1-3 հաշվով, բայց Շվեյցարիան կարողացավ 3 րոպեում հետ բերել 2 գնդակ և ոչ-ոքիով ավարտել խաղը։
Այս խաղից հետո Շվեյցարիան 15 միավորով առաջինն է, իսկ Բելառուսը 6 միավորով հինգերորդն է։
Եվրո-2024-ի ընտրական փուլ.
Շվեյցարիա – Բելառուս 3:3 (1:0)
1:0 Ջերդան Շաքիրի (28)
1:1 Մաքս Էբոնգ (61)
1:2 Դենիս Պոլյակով (69)
1:3 Դմիտրի Անսիելուսկի (84)
2:3 Մանուել Ականջի (89)
3:3 Զեկի Ամդունի (90)