«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանայի՝ միլանյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Իհարկե, սա հաջող գործարք էր՝ նրա հետ անվճար պայմանագիր կնքել և գումարով վաճառել», – Մարոտտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա դարպասապահն անցած ամառ 52,5 միլիոն եվրոյի դիմաց «Ինտերից» հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։