«Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Լոնդոնի «Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Ատլետիկո Մինեյրոյի» պաշտպան Գիլերմե Արանայով: Այս մասին գրում է 90min-ը։

Բրազիլացին 26 տարեկան է և «Կորինտիանսի» սան է։ 2018 թվականին նա տեղափոխվեց իր առաջին եվրոպական ակումբ՝ «Սևիլիա», 2019 թվականին վարձավճարով հանդես եկավ «Ատալանտայում», իսկ մեկ տարի անց վերադարձավ Բրազիլիա, որտեղ մինչ օրս խաղում է «Ատլետիկո Մինեյրոյում»։

2021 թվականից նա հրավիրվում է Բրազիլիայի գլխավոր հավաքական։