Յան Զոմմեր. ««Բավարիայում» ինձ լավ չէի զգում»

«Բավարիայի» նախկին դարպասապահ Յան Զոմմերը, ով այժմ հանդես է գալիս «Ինտերում», նշել է, որ իր համար հեշտ չի եղել մյունխենյան ակումբում։

«Չեմ թաքցնի, «Բավարիայում» մի փոքր անհարմար էի ինձ զգում։ Դա միանշանակ հետք է թողնում։

Քննադատությունն իմ աշխատանքի մի մասն է, ես կարող եմ դրանով ապրել, բայց երբ դա ուղղակի անհիմն խոսքեր է, ավելի դժվար է դառնում։

Ես ինքս կարող եմ հասկանալ՝ լավ խաղացի՞, թե՞ ոչ, բայց դեմ չեմ այլ կարծիքներին»,- նշել է Զոմմերը։

Դարպասապահը «Բավարիայում» խաղացել է 2023 թվականի հունվարից մինչև օգոստոս։