Չիրո Իմմոբիլե. «Ավելի լավ կլիներ, եթե հեռանայի»

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկների մասին։

Հարձակվողը նշել է, որ մտածում է հնարավոր տեղափոխության մասին, սակայն հետո որոշել է հրաժարվել ազգային հավաքականի ու Չեմպիոնների Լիգայի պատճառով։

«Առաջնության այսպիսի մեկնարկից հետո ես հարցեր ունեի, հատկապես ոմանց քննադատությունից հետո: Մի քանի օր մտածում էի. «Ավելի լավ կլիներ, եթե հեռանայի», – նշել է Իմոբիլեն Il Messaggero-ին տված հարցազրույցում: