Ռաֆայել Մարկես․ «Ժամանակին Ռոնալդինյոն և Մեսսին այդպիսին էին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Մարկեսը խոսել է երիտասարդ Լամին Յամալի տաղանդի մասին։

«Լամին Յամալը պատկանում է բնատուր օժտված ֆուտբոլիստների կատեգորիային, ովքեր ունակ են ցանկացած տարիքում փոխել իրավիճակը խաղադաշտում։ Ժամանակին Ռոնալդինյոն և Մեսսին այդպիսին էին, Յամալը կարող է շարունակել իրենց աշխատանքը»,- մեքսիկացի նախկին պաշտպանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

16-ամյա եզրային հարձակվողը կանոնավոր կերպով հանդես է գալիս «Բարսայի» առաջին թիմում, ինչպես նաև հրավիրվում է միանալու Իսպանիայի հավաքական։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։