«Չելսին» Պաղեստինի հետ հակամարտությունում Իսրայելին աջակցելու հայտարարություն է տարածել

«Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել Պաղեստինում և Իսրայելում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով իսրայելական կողմին այս հակամարտությունում։

««Չելսի» ֆուտբոլային ակումբը չափազանց վշտացած է անցյալ շաբաթավերջին Իսրայելի վրա հարձակումների հետևանքով առաջացած հսկայական մարդկային կորուստների համար: Մենք կանգնած ենք հրեական համայնքի կողքին ինչպես Լոնդոնում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ընդդեմ հակասեմականության աճող ալիքի, որին մենք երկար ժամանակ դեմ ենք եղել:

Մենք կմիանանք Պրեմիեր Լիգայի մեր գործընկերներին՝ հարգելու Իսրայելում և Գազայում վերջին օրերին «Սթեմֆորդ Բրիջում» կորցրած բոլոր անմեղ կյանքը, երբ մենք խաղում ենք «Արսենալի» հետ»,- ասվում է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ։