Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։
«Էդուարդո Կամավինգան նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Ինչպես եւ սպասվում էր, պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2028 թվականի հունիսը։ Պայմանագիրը պարունակում է հրաժարագին, որը կկազմի 1 մլրդ եվրո»,- ասել է Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Կամավինգան իսպանական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։ Երեք մրցաշրջաններում ֆուտբոլիստն արդեն մասնակցել է թիմային 110 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։