Իսպանական գրանդն սկսել է հետևել Ֆլորիան Վիրցի խաղին

«Բարսելոնան» սկսել է հետևել Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Լևերկուզենը մեծ գումար կխնդրի 20-ամյա կիսապաշտպանի համար։ Դրա հիման վրա «Բարսելոնան» այդ դիրքն ամրապնդելու այլընտրանքային տարբերակների վրա են աշխատում։ Հարմար թեկնածուների թվում են կիսապաշտպաններ Ալան Վարելան և Արթուր Վերմեերենը, ովքեր համապատասխանաբար խաղում են «Պորտուում» և «Անտվերպենում»: Սպասվում է, որ բելգիական ակումբի ղեկավարությունը թույլ կտա իրենց ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա»:

Այս մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 85 մլն եվրո։