Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի խմբի 4-րդ տուրում մրցեց Աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանու դեմ։
Մեր հավաքականը չկարողացավ ցույց տալ այն խաղը, ինչը ցույց տվեցին մի քանի օր առաջ Երևանում, որտեղ մեր հավաքականը 5:6 հաշվով զիջեց պորտուգալացիներին։
Արդյունքում պորտուգալացիները հաղթեցին ջախջախիչ՝ 7:1 հաշվով։
Այս հաղթանակից հետո Պորտուգալիան ունի 12 միավոր, իսկ մեր հավաքականը դեռ միավոր չի վաստակել։