Transfermarkt պորտալը հրապարակել է իտալական Ա Սերիայի տրանսֆերային արժեքը ամենաշատ բարձրացած ֆուտբոլիստների վարկանիշը:
Միջանկյալ թարմացման արդյունքում վարկանիշի առաջատարը դարձավ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ նրա տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրոյով բարձրացել է և այժմ արժե 100 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում նրա թիմակիցն է՝ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, նա թանկացել է 10 միլիոն եվրոյով և արժե 45 միլիոն, երրորդ տեղում «Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուն է՝ նա նույնպես թանկացել է 10 միլիոնով և այժմ արժե 30 միլիոն։