Դանի Օլմոն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ Bild-ի՝ 25-ամյա իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Հաղորդվում է, որ «Ռեալը» վերահսկում է Օլմոյի իրավիճակը գերմանական թիմում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Յուվենտուսը» հայացքն ուղղել է կիսապաշտպանին և պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլիստին հաջորդ ամառ: