«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է մոսկովյան ակումբի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Տիկի՛, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն ազգային հավաքականում քո խաղերում»: – ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։