Ուեյն Ռունին գլխավորեց անգլիական ակումբ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին վերադարձել է հայրենիք։ Նա «Բիրմինգհեմի» նոր գլխավոր մարզիչն է։

Չեմպիոնշիփի պաշտոնական կայքի տեղեկություններով՝ նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երեքուկես տարով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռունիի աշխատավարձը կկազմի շաբաթական 33,5 հազար եվրո։

«Ուեյնը պատրաստվում էր սրան այն պահից, երբ սկսեց մարզվել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

Նա և իր անձնակազմն ունեն տնօրենների խորհրդի և ֆուտբոլային ակումբի բոլոր անդամների լիակատար աջակցությունը»,- ակումբի համասեփականատեր Թոմ Վագների խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։