Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կերկարաձգի իր պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը, մեջբերում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
«Այս ամառ ես մոտ էի «Ատլետիկոյից» հեռանալուն, քանի որ ինձ կարևոր չէի զգում: Ես խոսակցություն ունեցա Սիմեոնեի հետ, և որոշեցի մնալ և երկարաձգեցի պայմանագիրս»,- նշել է Մորատան։
Անցած շաբաթ Մորատան երկրպագուների կողմից ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի լավագույն խաղացող։