«Նապոլիի» սեփականատերը՝ Լուիս Էնրիկեի մասին. «Փառք Աստծո, նա գլխավորեց ՊՍԺ-ն»

«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում էր Տիագու Մոտային և Լուիս Էնրիկեին։

«Ես խոսել եմ Տիագու Մոտտայի հետ ամռանը, բայց նա չէր ցանկանում զբաղեցնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Զանգահարեցի Լուիս Էնրիկեին ու, փառք Աստծո, նա գնաց Ֆրանսիա։ Տեսեք նրա արդյունքները։ Նա նույնպես երեք օր չհամոզեց ինձ մեր զրույցներում»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորել է հուլիսի 5-ին: Նրա գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում թիմը տարել է 5 հաղթանակ։ Ֆրանսիայի առաջնությունում փարիզցիները 8 տուրից հետո զբաղեցնում են 3-րդ տեղը։