Վինիսիուս Ժունիորը արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը արդեն համաձայնեցրել է նոր պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Ըստ Relevo-ի՝ բրազիլացու պայմանագիրը գործում է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը և նախատեսում է աշխատավարձի զգալի բարձրացում։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հիվանդության պատճառով Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։

Մադրիդի «Ռեալի» կազմում Վինիսիուս Ժունիորը անցկացրել է 232 հանդիպում, որոնցում խփել է 62 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։