Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որում ընտրվեցին այն երկրները, որոնք կընդունեն Եվրոպայի 2028 թվականի առաջնության հանդիպումները։
Մրցաշարը տեղի կունենա Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում և Ուելսում։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան հանել է իր թեկնածությունը։ Թուրքերը նոր համատեղ հայտ ներկայացրեցին Իտալիայի հետ 2032 թվականի Եվրոպայի առաջնության համար և հաղթեցին քվեարկությանը, քանի որ նրանք միակ թեկնածուն էին։
Անգլիայի համար սա պատմության մեջ երկրորդ եվրոն կլինի։ Առաջինը տեղի է ունեցել 1996թ.-ին։
Սպասվում է, որ հանդիպումները կկայանան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բելֆաստը, Բիրմինգհեմը, Քարդիֆը, Դուբլինը, Գլազգոն, Լիվերպուլը, Լոնդոնը, Մանչեսթերը և Նյուքասլը։
Այս տարվա մայիսին ՈՒԵՖԱ-ն ճանաչել է EURO-2028-ը և EURO-2032-ն ընդունելու ՌՖՄ-ի հայտը որպես չբավարարող պահանջներին։