Գուտի․ «Նա կարող է զբաղեցնել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի տեղը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։ Նրա կարծիքով՝ 20-ամյա ֆուտբոլիստը կարող է զբաղեցնել Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի տեղը։

«Մադրիդցի երկրպագուները շատ են սիրում Բելինգհեմին, քանի որ նա շատ էր ցանկանում տեղափոխվել «Ռեալ»։ Բելինգհեմը զարմանալի ելույթ է ունենում։ Գահը կարող է զբաղեցնել Վինիսիուսը, Մբապպեն կամ Հոլանդը, սակայն Բելինգհեմը միակն է, ով հասկացել է, որ Մեսսիի ու Կրիշտիանուի գահն ազատ է, և նա ձգտում է դրան»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում Լա Լիգայում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։