«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խաղադաշտում կլինի մինչև հոկտեմբերի վերջ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա հոկտեմբերի 28-ից ոչ ուշ, երբ մյունխենյան թիմը կընդունի «Դարմշտադին»։
Հնարավոր է, որ դարպասապահը խաղադաշտ դուրս գա 21-ին «Մայնցի» կամ 24-ին «Գալաթասարայի» հետ։
Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 2022 թվականի դեկտեմբերից։