Ժոզե Մոուրինյո․ «Ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ նրա նկատմամբ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի 8-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:1) խոսել է իր գործընկեր Կլաուդիո Ռանիերիի մասին։

«Նա ջենթլմեն է: Ես շարունակում եմ պնդել, որ նա իրականացրել է Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հեղաշրջումը։ Մարդիկ խոսում են նրանց մասին, ովքեր բազմիցս նվաճել են տիտղոսը։

Երբ դու ավելի երիտասարդ ես և կռվի թեժ վիճակում, կարող ես անել այնպիսի բաներ, որոնցից տարիներ անց գոհ չես: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մենք ավելի լավ ճանաչեցինք միմյանց, և Ռանիերին այն մարդկանցից է, ում ես իսկապես հարգում եմ ֆուտբոլում։

Ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ նրա նկատմամբ։ Ես նրան համարում եմ իմ ընկերը ֆուտբոլի աշխարհում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։