Ջուդ Բելինգհեմը խոսել է այն որակների մասին, որոնք կցանկանար ունենալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է այն որակների մասին, որոնք կցանկանար ունենալ։

«Կցանկանայի երկու ոտքերով էլ լավ լինել: Ինձ շատ է դուր գալիս Ուսման Դեմբելեի և մյուսների նման ֆուտբոլիստների խաղը դիտելը, ովքեր կարող են երկու եզրերից էլ անկյունայիններ իրացնել։ Ես նաև հիանում եմ Քայլ Ուոքերի արագությամբ։ Կարծում եմ, որ խաղը շատ ավելի հեշտ և զվարճալի կլիներ, եթե մենք այդքան արագ լինեինք և կարողանայինք շրջանցել նման խաղացողներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում Լա Լիգայում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։