«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Express-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա բրազիլացին կարող է լինել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի լոնդոնյան ակումբ տեղափոխելու գործարքի մաս։
Ավելի վաղ 24-ամյա նիգերիացուն զայրացրել էր «Նապոլիի» պաշտոնական TikTok աքաունթում հրապարակված տեսանյութը։ Տեսանյութը ծաղրել է խաղացողին, ով խնդրում է 11 մետրանոց նշանակել, իսկ հետո չի իրացրել այն: Ֆուտբոլիստը ջնջել է թիմի համազգեստով բոլոր լուսանկարները, ինչպես նաև հաղորդվել է, որ նա կարող է դատի տալ ակումբին:
Այս մրցաշրջանում Ժեզուսը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ։ Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։