Պոլ Պոգբան կարող է վաստակել ամսական մոտ երկու հազար դոլար

Թուրինի «Յուվենտուսը» կարող է կրճատել կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձը՝ դրական դոպինգ թեստի պատճառով, հայտնում է Goal-ը։

Ա Սերիայի ակումբների՝ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի հետ պայմանավորվածության համաձայն՝ որակազրկված ֆուտբոլիստները պետք է ստանան իրենց անձնական պայմանագրի նվազագույն աշխատավարձը։

Նշվում է, որ Պոգբայի աշխատավարձը կազմում է մոտ 10,5 մլն եվրո։ Եթե ​​այն կրճատվի, ֆուտբոլիստը կստանա ամսական 2 հազար եվրո։