«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի ժամանակն սպառվում է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից ներողություն չխնդրելու համար, քանի որ նրա հեռանալը թիմից ավելի հավանական է դառնում այս ձմռանը, հայտնում է ESPN-ը։
23-ամյա անգլիացի ֆուտբոլիստը սեպտեմբեր ամսին հեռացվել էր հիմնական թիմի հետ մարզվելուց այն բանից հետո, երբ հրապարակավ մարզչի ստի մեջ մեղադրեց։
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա կարողացել է 3 հանդիպում անցկացնել Պրեմիեր Լիգայում։